Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Անտարբերությունը դավաճանություն է

Անտարբերությունը դավաճանություն է
03.05.2024 | 20:11

Երեկոյան ընկերս պատահական եկավ այցելության։ Նա չէր դիմացել և, համոզված լինելով, որ քաղաքում ընթանում են բողոքի գործողություններ, տնից դուրս էր եկել՝ գնալով Հանրապետության հրապարակ։ Եվ ի՞նչ․․․ Ոչինչ:․Ամեն ինչ հանգիստ է եղել, կարծես երկիր չենք կորցնում։

Ա՛յ ընդդիմադիրներ, ու՞մ կամ ինչի՞ եք սպասում։ Ե՞րբ եք վերջապես միավորվելու և վճռական պայքարի ելնելու։ Այսօր ողջ Հայաստանը պիտի եռար։ Գոնե վաղը միավորվեք և կոչ արեք ելնելու կենաց ու մահվան պայքարի։ Հայտարարում եմ՝ այսօր անտարբերությունը հավասար է դավաճանության:

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4435

Մեկնաբանություններ

ն տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am